Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Եվրոպայում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստների համար
26/11/2026 11:38
Կիսվել

Եվրոպայում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստների համար

Հարուստների համար հարկերի բարձրացումը Եվրոպայում նախընտրական քարոզարշավների առանցքային թեմաներից մեկն է դառնում։ Իսպանիայի, Իտալիայի և Նիդեռլանդների քաղաքական գործիչներն առաջարկում են ավելացնել բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հարկային բեռը՝ կենսապահովման ծախսերի աճի և աշխատավարձերի դանդաղ աճի ֆոնին։

Ինչպես գրում է Bloomberg-ը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն առաջարկել է լրացուցիչ հարկ սահմանել 100 մլն եվրոյից (109 մլն դոլար) ավելի կարողություն ունեցող քաղաքացիների համար։ Նախաձեռնությունը հնչել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ։ Միևնույն ժամանակ, Իսպանիայում արդեն գործում է խոշոր կարողությունների նկատմամբ համերաշխության հարկը, որը տարածվում է 3 մլն եվրոն գերազանցող արժեքով ակտիվների վրա։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին առաջարկել է 26 տոկոս հարկ սահմանել արտասահման տեղափոխվելու որոշում կայացրած ունևոր քաղաքացիների կապիտալի հավելաճի նկատմամբ։ Այս միջոցը կարող է վերաբերել 800 հազար եվրոյից ավելի ֆինանսական ակտիվներ ունեցող անձանց, որոնք վերջին տասը տարիներից առնվազն վեցն ապրել են երկրում։

Իտալիայի կառավարության գնահատմամբ՝ նոր հարկը պետական բյուջե կբերի տարեկան առավելագույնը 6 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, առաջարկը քննադատության է արժանացել նույնիսկ իշխող կոալիցիայի ներսում, քանի որ նախկինում երկիրը հարկային արտոնություններ էր տրամադրում՝ հարուստ օտարերկրացիներին ներգրավելու նպատակով։

Նիդեռլանդներում քննարկվում է ներդրումային եկամուտների հարկի բարձրացման հարցը։ Ընդդիմության ներկայացուցիչ Յեսե Կլավերն առաջարկել է 60 հազար եվրոն գերազանցող ակտիվներից ստացվող եկամուտների հարկային դրույքաչափը բարձրացնել մինչև 38.5%։ Այդ շեմից ցածր եկամուտների համար առաջարկվում է 35.5% դրույքաչափ։

Նախաձեռնությունը տարաձայնություններ է առաջացրել քաղաքական կուսակցությունների միջև։ Հարկերի բարձրացման հակառակորդները նախազգուշացնում են, որ լրացուցիչ հարկային բեռը կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի։

Ֆրանսիայում ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը ևս սեփականության անհավասարության կրճատումը դարձրել է իր նախագահական քարոզարշավի թեմաներից մեկը։

Հունգարիայում Պետեր Մադյարի կառավարությունն արդեն հավանություն է տվել հարստության հարկին, որի ներդրումը վարչապետը խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Bloomberg Economics-ի ավագ վերլուծաբան Անտոնիո Բարոզոյի խոսքով՝ բյուջեները համալրելու անհրաժեշտությունը եվրոպական կառավարություններին ստիպում է եկամուտների նոր աղբյուրներ փնտրել, իսկ սեփականության անհավասարության խնդիրը դառնում է ձախակողմյան կուսակցությունների կարևոր փաստարկներից մեկը։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76