IBM-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 9%-ՈՎ
2010թ.-ի 4-րդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան IBM (International Business Machines) ընկերությունն ապահովել է շահույթի 9% աճ: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում IBM-ի շահույթը կազմել է 5.6 միլիարդ դոլար:
Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով ընկերության շահույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է` 3.59-ից հասնելով 4.18-ի: Տարեկան կտրվածքով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթն աճել է շուրջ 2.5 դոլարով և կազմել 12.56 դոլար:
2010թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին IBM-ի հասույթը կազմել է 29.02 միլիարդ դոլար:
Հատկանշական է, որ հրապարակված հաշվետվություններից հետո IBM-ի բաժնետոմսերի գները բորսաներում աճել են 2.4%-ով և կազմել 154.25 դոլար: