
SWATCH-Ն ԷԱԿԱՆՈՐԵՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
2010թ.-ի արդյունքներով Swatch Group-ի հասույթը կազմել է 6.4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (6.5 միլիարդ դոլար): Աճը հիմնականում պայմանավորված է եղել Blancpain, Omega և Breguet լյուքսային դասի ապրանքանիշերի` Մերձավոր Արևելքում, Չինաստանում և ԱՄՆ-ում ունեցած հաջողությամբ:
Capital Markets-ի վերլուծաբան Ջոնա Կոկսը նշում է, որ Swatch Group-ի ցուցանիշները գերազանցել են շուկայի սպասումները:
Այս ցուցանիշների հրապարակումից հետո Swatch Group-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 1.4%-ով:
Նշենք, որ Swatch Group-ը հիմնադրվել է 1983թ.-ին Նիկոլայ Խայեկոմի կողմից, ով հույս ուներ այս կերպ վերականգնել շվեյցարական ժամացույցային արդյունաբերությունը: