Այլ Լուրեր

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58850.27+0.16 TOPIX - 3938.68+1.50
STOCKS CHINA:  HANG SENG - 26630.54+0.95 SSEC - 4162.88+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
27/02/2026  CBA:  USD - 377-0.04 GBP - 507.97-2.39
27/02/2026  CBA:  EURO - 444.78-0.13
27/02/2026  CBA:  GOLD - 62633-300 SILVER - 1047.6-51.9
ԵՊՀ-ի և «Արմենպրես»-ի  միջև կնքվել է համագործակցության հուշագիր
25/10/2021 17:50
Կիսվել

ԵՊՀ-ի և «Արմենպրես»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանն այսօր ստորագրել են երկու կառույցների փոխըմբռնման հուշագիր՝ իրականացնելու ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն:

Կնքված համագործակցության հուշագրի նպատակն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ապահովել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում նրանց անմիջական մասնակցության հնարավորություն:

Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում, երիտասարդ կադրերի համատեղ վերապատրաստում:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այս հուշագրով «Արմենպրես» լրատվական գործակալության հետ սկսվում է համագործակցության նոր էջ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ ավելի որակյալ կադրեր պատրաստելու գործին:

Նրա խոսքով, այս համագործակցությունից համալսարանի ակնկալիքները մեծ են՝ ելնելով հատկապես լրատվական դաշտի այսօրվա վիճակից, որը ողողված է կեղծ լուրերով, չճշտված տեղեկություններով և այլն. «Այս համատեքստում էլ ավելի է կարևորվում պրոֆեսիոնալ լրագրությունը, քանի որ մամուլը 4-րդ իշխանությունն է, և չպետք է թերագնահատել դրա ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»:

«Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանը փաստեց, որ ԵՊՀ-ն, ի մասնավորի՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը լրագրողական կադրերի կարևորագույն դարբնոցներից մեկն է մեր երկրի. «Մենք սիրով պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքները, արտադրական բազան ի սպաս դնել լրագրողական կրթության զարգացմանը»:

Նրա համոզմամբ ևս, ժամանակակից աշխարհում ճնշումը տեղեկատվության, ժուռնալիստիկայի վրա մեծանում է, որովհետև տեխնոլոգիական հասանելիությունը հանգեցրել է այնպիսի վիճակի, երբ մուտքը ժուռնալիստական աշխարհ հեշտացել է. «Ըստ այդմ՝ մեծացել են նաև մարտահրավերները: Տեխնոլոգիաներն այսօր հնարավորություն են տալիս իրականությունից չտարբերվող տեղեկություն ստեղծելու: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր երեխաներին պիտի սովորեցնենք կողմնորոշվել թվային աշխարհում այնպես, ինչպես իրական իրերի և երևույթների աշխարհում»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը փաստեց, որ «Արմենպրեսն» ավանդույթներ ունեցող և ժամանակին համընթաց քայլող լրատվամիջոց է, յուրատեսակ դպրոց, որով պրակտիկանտի, կամավորի, նաև աշխատակցի կարգավիճակով ցանկալի է, որ անցնեն ֆակուլտետի շրջանավարտները:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի, այսօր «Արմենպրեսի» հետ ստորագրվող փոխգործակցության հուշագրերը բուհ-գործատու հարաբերությունների նոր որակ են արձանագրում: Ըստ էության, գործատուն պատրաստակամ է մասնակից դառնալու բարձրակարգ, մրցունակ մասնագետներ պատրաստելու, կրթելու կարևոր գործին»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

Այսօր կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կազմակերպելու և անցկացնելու են ֆորումներ, գիտաժողովներ, ամառային, աշնանային կամ ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ, մշակելու և կյանքի են կոչելու մեդիաոլորտի արդիական հարցերի շուրջ ընդհանուր նախագծեր, այդ թվում՝ գիտական և գործնական հետազոտություններ, հարցումներ և այլն:

27/02/2026
դրամ
Դոլար (USD)
377
-0.04
Եվրո (EUR)
444.78
-0.13
Ռուբլի (RUR)
4.8809
-0.0195
Լարի (GEL)
140.99
-0.01
62633
-300
Արծաթ
1047.6
-51.9