
2010Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 10.3% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010թ.-ին Չինաստանի տնտեսության աճը կազմել է 10.3%: Միևնույն ժամանակ, այս մեկ տարվա ընթացքում երկրում գնաճը կազմել է 3.3%: Նման ցուցանիշներ է հրապարակել Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն:
Հիշեցնենք, որ գնաճի տեմպերը զսպելու նպատակով` 2010թ.-ի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ 2011թ.-ին կիրականացվի զուսպ դրամավարկային քաղաքականություն:
Չինաստանի Կենտրոնական բանկը 2011թ.-ին կուժեղացնի գնաճի դեմ պայքարը և այս ծրագրի շրջանակներում կօգտագործի տարբեր միջոցներ: