Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
BEELINE ՆՈՐ ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
20/01/2011 12:06
Կիսվել

BEELINE ՆՈՐ ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին:  

Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`սակագնային փաթեթները գործարկվել են Հայաստանի բոլոր մարզերում. “Արագածոտն Ցանց”, “Արարատ Ցանց”, “Արմավիր Ցանց”, “Վայոց Ձոր Ցանց”, “Գեղարքունիք Ցանց”, “Կոտայք Ցանց”,   “Լոռի Ցանց”, “Սյունիք Ցանց”, “Տավուշ Ցանց” և “Շիրակ Ցանց”: Փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող  բաժանորդներին յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացնել անվճար զանգեր Beeline բջջային ցանցում` սկսած 6-րդ րոպեից: Օպրվա ընթացքում զանգերի առաջին 5 րոպեները տարիֆիկացվում են 5 դրամ/րոպե սակագնով: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:

Դեպի Beeline ֆիքսված և ՀՀ ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: SMS հաղորդագրություններ Beeline ցանցում և դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր կարելի է ուղարկել 19 դրամով, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամ սակագնով: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 1 դրամ:

“Միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերության կորպորատիվ հաճախորդներին ընձեռվում է հնարավորություն օգտվել կապի ծառայություններից աննախադեպ ցածր գներով: Այսպես, օրինակ, “Արարատ Ցանց”  սակագնային փաթեթի բաժանորդը կարող է իրականացնել անսահմանափակ քանակությամբ զանգեր Beeline բջջային ցանցում օրական ընդամենը 26 դրամով ներառյալ բաժանորդավճարը ”,-   նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08