ԱՄՆ-ՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
2010թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում նորակառույցների (շենքեր և շինություններ, որոնց շինարարությունը սկսվել, բայց դեռ չի ավարտվել) թիվը կազմել է 529 հազար, որը 2009թ.-ի հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը:
2010թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում նոր բնակարանների թիվը 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 8.2%-ով, իսկ 2010թ.-ի նոյեմբեր ամսվա համեմատ` 4.3%-ով:
Շինարարության ծավալների ավելացումը վկայում է բնակչության եկամուտների աճի մասին և դրական է անդրադառնում շինարարության հետ փոխկապակցված ճյուղերի վրա: