ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 95,7%-Ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2010 թվականի ընթացքում կատարել է1 530 410 ստուգայց՝ 2009թ.-ի 1 209 303-ի դիմաց: Պլանային ստուգայցերը կատարվում են տարին երկու անգամ:
Ինչպես տեղեկացնում են «Հայռուսգազարդ» ընկերությունից` նշված ժամանակահատվածում փաստացի սպասարկել է 1 148 146 բաժանորդ՝ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը: 31763 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 122,663 ակտ:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է սպառում 612 891 բաժանորդ: