21/01/2011 11:33
ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ-ում առաջին անգամ գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին դիմում ներկայացրած քաղաքացիների ընդհանուր թվաքանակը մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է 37 հազարով և կազմել 404 հազար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը: Ըստ նախարարության տվյալների` այս ցուցանիշը նվազագույնն է վերջին մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ գործազրկության նպաստ ստանալու դիմում ներկայացրել էին 441 հազար ամերիկացիներ:
ԱՄՆ աշխատանքի նախարարության հայտարարության համաձայն` ներկայումս ամերիկյան ախատանքի շուկայում ստեղծված իրավիճակը կրում է միջնաժամկետ բնույթ, և աշխատատեղերի կրճատումներն անխուսափելի կլինեն դեռևս երկար ժամանակ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
12:02 22/10/26
10:50 22/10/26
10:30 22/10/26
