
Թիմ Տելեկոմ Արմենիան մասնակցում է DigiTec Expo 2021-ին
Թիմ Տելեկոմ Արմենիան (Beeline) անչափ գեղեցիկ տաղավարով մասնակցում է Դիջիթեք Էքսպո 2021 ցուցահանդեսին։ Տաղավարի կենտրոնում COSMO անունը կտրող տիեզերանավի մեծ չափերի մակետն է։ Այն խորհրդանշում է ընկերության կողմից գործարկված նոր 25 Գբ/վ արագությամբ գերարագ ցանցը։
Ներկայացվում են նաև մի շարք այլ առաջադեմ ծառայություններ. վիրտուալ իրականություն, teamTV նոր պորտալ՝ 4K կոնտենտով, որը նաև աշխատում է Android SmartTV-ներում։
Հիշեցնենք, որ 2021թ. Դիջիտեք Էքսպոն անց է կացվում հոկտեմբերի 29-30՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։