ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ, ԲԱՅՑ ՈՐՈՇԱԿԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
Համաշխարային տնտեսությունը աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, բայց դեռ պահպանվում են որոշակի ապակայունացնող գործոններ և անորոշություն: Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն: Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Հու Ցզինտաուն նշել է, որ աշխարհի բոլոր պետությունները, ներառյալ ԱՄՆ-ն և Չինաստանը, ցանկանում են որքան հնարավոր է արագ դուրս գալ ճգնաժամից և հասնել համաշխարային տնտեսության անբողջական վերականգնմանը: Այս պայմաններում, Չինաստանի նախագահի համոզմամբ, հաշվի առնելով բարդ և փոփոխվող իրավիճակը` Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն, որպեսզի միասին օգտվեն բարենպաստ իրավիճակից և հակազդեն մարտահրավերներին: