FOREX CLUB – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 1,34%-ՈՎ
Նախորդ շաբաթվա առաջին կեսում ոսկու գինը ուներ թույլ աճող դինմիկա: Բայց իրավիճակը արմատապես փոխվեց, երբ հրապարակվեցին Եվրոպական երկրների դրական մակրոտնտեսական ցուցանիշները, որի արդյունքում ոսկու գինը նվազեց 1.34%-ով և կազմեց 1342.2 դոլար մեկ ունցիայի համար:
Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը գտնում է, որ եկող շաբաթ ոսկու գնի տատանումները կախված կլինեն Եվրոպայից և ԱՄՆ-ից եկող տնտեսական լուրերից:
Վերլուծաբանի կանխատեսմամբ, մեկ ունցիա ոսկու գինը եկող շաբաթ կտատանվի 1320-1364 դոլարի սահմանում: