Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում՝ ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում
01/11/2021 18:20
Կիսվել

«Հայկական Ռոմանսիադա» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը Մոսկվայում՝ ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում

Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չայկովսկու, Էդուարդ Միրզոյանի և Էդուարդ Աբրահամյանի ռոմանսներով Հայաստանի երաժշտական ​​բուհերի ուսանողները մասնակցել են II-րդ «Հայկական Ռոմանսիադա»-ին:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի տարածաշրջանային ընտրական փուլը:

Տարածաշրջանային փուլի արդյունքով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ  գալա-համերգ, որտեղ ընտրվեցին հայկական «Ռոմանսիադայի» հաղթողները: Մրցանակակիրներն արժանացան դափնեկիրների կոչումներին, ինչպես նաև ստացան դիպլոմներ և մրցանակներ: 

Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (գեղ.ղեկավար Լևոն Ջավադյան) մենակատար  Անի Քուշյանը, ով ներկայացրեց «Աղաչանք» ստեղծագործությունը:  

Երկրորդ տեղը կիսեցին  Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գառնիկ Եղիազարյանը և Սառա Հակոբյանը:  Երրորդ տեղում էր  Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի 2-րդ կուրս ուսանողուհի Սոֆիա Սիմոնյանը: 

Մրցույթին գնահատվում էր հեղինակային ոճը, արտիստիզմը, մասնագիտական հմտությունները և անհատականությունը։

«Ռոմանսիադան Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքների միջև մշակութային սերտ համագործակցության վառ ապացույցն է: Մրցույթը դարձել է ավանդական՝ նպաստելով ռուսական ռոմանսի առավել զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև ստեղծվում են կապեր և համագործակցություններ տարբեր երկրների մշակութային գործիչների միջև։ Մենք ունենք նաև ազգային ռոմանս անվանակարգ, որը շնորհվում է հայկական ռոմանսի կատարման համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի ժյուրին գլխավորում էին ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գալինա Պրեոբրաժենսկայան և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

«Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, մրցույթն օնլայն էր։ Ուրախ եմ, որ Երևանում եմ և իրականում կարող եմ վայելել երիտասարդների գերող և  զգայական ելույթները: Օնլայն հարթակները չեն կարող փոխանցել կատարումների հոգին։ Շատ տաղանդավոր ու մեծ ապագայով երիտասարդներ կան։ Ցավոք, ինձ հետ Մոսկվա կարող եմ տանել միայն մեկին»,- նշեց ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի, «Ռոմանսիադա» մրցույթի հիմնադիր Գալինա Պրեոբրաժենսկայան։

«Ռոմանսիադան տարեցտարի նոր  թափ է հավաքում և նոր մակարդակի է բարձրանում ռոմանսի մշակույթը։  Հուսով եմ, որ առաջիկայում մրցույթի աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից», – նշեց  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայ երաժշտական ընկերակցության նախագահ Դավիթ Ղազարյանը:

Համերգին մասնակցեցին նաև Ռուսաստանից հրավիրված արտիստներ, բազմաթիվ երգի մրցույթների դափնեկիրներ Պոլինա Գարաևան և Վասիլիսա Շապլիկոն: Որպես հյուր ներկայացավ նաև անցյալ տարվա հայկական «Ռոմանսիադայի» հաղթող Տիգրան Մելքոնյանը։

Մրցույթի հաղթողը դեկտեմբերին կմասնակցի Մոսկվայում կայանալիք մրցույթի եզրափակչին և կներկայացնի Հայաստանը:

Հիշեցնենք, որ առաջին «Հայկական Ռոմանսիադան» կայացել է նախորդ տարի: Ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մրցույթը ստեղծվել է 1996թ.-ին  Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գ. Ս. Պրեոբրաժենկայայի կողմից: Առաջին Ռոմանսիադան անցկացվել է 1997 թվականին։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08