24/01/2011 17:31
2011Թ.-ԻՆ TWITTER-Ը ԿԱՊԱՀՈՎԻ ԳՈՎԱԶԴԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԻԿ ԱՃ
2010թ.-ին Twitter-ի` գովազդների տեղադրումից ստացվող հասույթը գերազանցել է 45 միլիոն դոլար: 2011թ.-ին, eMarketer վերլուծական ընկերության կանխատեսումների համաձայն, այս ցուցանիշը կտատանվի 151 միլիոն դոլարի սահմաններում: Այսպիսով, սպասվում է, որ ընթացիկ տարում Twitter-ի եկամուտները` գովազդային գործունեությունից, կարող են աճել շուրջ 3 անգամ:
Նշենք, որ 2010թ.-ին գովազդներից ստացված ողջ հասույթը Twitter-ն ապահովել է ամերիկյան ընկերությունների շնորհիվ: Վերլուծաբանների կանխատեսմամբ, 2011թ.-ին Twitter-ի «գովազդային» եկամուտն ամերիկյան գովազդատուներից կկկազմի 140 միլիոն դոլար, իսկ աշխարհի մյուս երկրներում գործող գովազդատու-ընկերություններից` 11 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, արդեն 2012թ.-ին ընկերության` գովազդներից ստացվող հասույթը կկազմի 250 միլիոն դոլար, որի 90%-ը բաժին կընկնի ԱՄՆ-ի գովազդատու-ընկերություններին:
Twitter-ը գովազդատուներին առաջարկում է Promoted Tweets, Promoted Trends և Promoted Accounts ծառայությունները:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
