25/01/2011 10:50
MCDONALD'S-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 8,6% ԱՃՈՎ
Արագ սննդի սպասարկման McDonald”s Corp. ռեստորանային ցանցն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ռեստորանային ցանցն ապահովել է զուտ շահույթի 8,6% աճ: Հաշվետու ժամանակահատվածում McDonald”s-ի զուտ շահույթը կազմել է 4,94 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ամիսներին McDonald”s-ի հասույթն աճել է 6%-ով և կազմել ռեկորդային` 24,07 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության շահույթը մեկ բաժնետոմսի գծով աճել է 11%-ով:
Հատկանշական է, որ 2010 թվականի ընթացքում McDonald”s-ը վաճառքի ծավալների զգալի աճ է գրանցել Ռուսաստանում, Ճապոնիայում, Չինաստանում, Ավստրալիայում և Ֆրանսիայում: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալները զգալի կրճատվել են եվրոպական մի շարք երկրներում, և, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում:
Նշենք նաև, որ 2011 թվականին McDonald”s-ը մտադիր է ընդլայնել իր ռեստորանային ցանցը` այդ նապատակով ծախսելով շուրջ 2,5 մլրդ դոլար:
McDonald”s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին: Այսօր ընկերությունը ներկայացված է աշխարհի շուրջ 100 երկրներում:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
