Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղարկել է Չինաստանում կայանալիք միջոցառումը
Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարել է նոյեմբերի վերջին Չինաստանում նախատեսված միջոցառումը կորոնավիրուսի պատճառով չեղարկելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ցավով հայտնում ենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը և Չինաստանի խոշոր քաղաքներում ու շրջաններում հիվանդության վերջին դեպքերը, ֆորումի ամենամյա հանդիպումը կտեղափոխվի»,- ասվում է հանդիպման մասնակիցներին Համաշխարհային տնտեսական ֆորումի ուղարկված էլեկտրոնային նամակում: