
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՍԿՍԵԼ Է ԿՐՃԱՏՎԵԼ
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2010թ.-ի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 0.5%-ով:
Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի վիճակագրական ծառայության (Office for National Statistics) հրապարակման մեջ: Վիճակագրական ծառայությունը նշում է, որ անկման մեծ մասը պայմանավորված է վատ եղանակներով:
The Guardian նշում է, որ այս տվյալները անակնկալ էին վերլուծաբանների համար, որոնք կանխատեսում էին 0.7-1% աճ:
Համեմատության համար նշենք, որ 2009թ.-ին 4-րդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ունեցել էր 1.7% աճ: