26/01/2011 11:16
YAHOO!-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ամերիկյան Yahoo! ընկերությունն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հշավետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 105%-ով և կազմել 1 մլրդ 244 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթը կազմել էր 605 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն` ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 6 մլրդ 324 մլն դոլար` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 6 մլրդ 460 մլն դոլարի դիմաց:
Նշենք նաև, որ 2010 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթն աճել է շուրջ 100%-ով և կազմել է 320 մլն դոլար:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` Yahoo!-ի հաջողվել է հաշվետու տարում ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ` առավելապես շնորհիվ այնպիսի ընկերությունների հետ համագործակցության, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Zynga-ն:
Yahoo! ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերության ծառայություններից այսօր օգտվում են շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործողներ ամբողջ աշխարհում:
16/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.16
-0.32
Եվրո (EUR)
440.84
-0.11
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0431
Լարի (GEL)
139.07
-0.01
Արծաթ
945.22
+13.04
13:45 16/04/26
