Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ռուսաստանը եւ Բելառուսը արձանագրություն են ստորագրել 2022 թվականի գազի գնի վերաբերյալ
09/11/2021 14:50
Կիսվել

Ռուսաստանը եւ Բելառուսը արձանագրություն են ստորագրել 2022 թվականի գազի գնի վերաբերյալ

Բելառուսի Էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչը եւ ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը արձանագրություն են ստորագրել Մինսկին բնական գազ մատակարարելիս գների ձեւավորման կարգի եւ դրա փոխադրման վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

«2021 թվականի նոյեմբերի իննին Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչը եւ Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը արձանագրություն են ստորագրել Բելառուսի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Բելառուսի Հանրապետությանը բնական գազ մատակարարելիս գների (տարիֆների) ձեւավորման կարգի եւ դրա փոխադրման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փաստաթուղթը կնքվել է գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հանդիպման արդյունքներով, որն անցկացվել է Մոսկվայում:

«Արձանագրությունը որոշում է 2022 թվականին Բելառուսին բնական գազ մատակարարելիս գների ձեւավորման կարգը: Գազի գնի կոնկրետ մակարդակը կարձանագրվի «Գազպրոմ»-ի հետ համատեղ փաստաթղթում՝ ելնելով 2021 թվականի պայմաններից»,-ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93