Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ ՊԵԿ – ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԱԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
27/01/2011 11:54
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԱԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

«Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն. թե” գնային, թե” հարկման դաշտի, և թե” մաքսային ձևակերպման որևէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել»,-այս մասին հայտարարել են ՊԵԿ պաշտոնյաները` մեկ անգամ ևս շեշտելով, որ հագուստի, կոշիկի մաքսային արժեքի որոշման դեպքում «կիլոգրամ» հասկացություն գոյություն չունի: 
 
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը լրագրողներին վստահեցրել է. «2011 թվականին հարկման որևէ դաշտ չի փոխվել, օրենսդրական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մաքսային արժեքի որոշման գործընթացը ընթանում է այն նույն սկզբունքներով, ինչպես որ մինչ այդ էր»: Վերջինս նշել է, որ իրականում առևտրականների` թանկացումների հետ կապված վերջերս կազմակերպվող ցույցերին մասնակցող որևէ անձ մաքսային տեսակետից հայտարարատու չի հանդիսանում, այսինքն` իր գործունեությունը իրականացնում է միջնորդավորված ձևով` միջնորդ կազմակերպությունների միջոցով. «Ցանկացած միջնորդավորված գործունեություն ենթադրում է նաև շահույթ. եթե ներմուծողը անմիջապես ինքն է ներմուծում իր ապրանքը և ինքն էլ հայտարարագրում, ապա, բնականաբար, նրա ծախսերը պետք է ավելի քիչ լինեն, քան միջնորդ կազմակերպության միջոցով գործարք իրականացնելու դեպքում»,-ասել է Մաքսային հսկողության վարչության պետը:
Ցուցարարների հիմնական դժգոհություններից մեկն էլ այն էր, որ մաքսազերման գինը ապրանքի մեկ կիլոգրամի համար գրեթե կրկնակի թանկացել է: Գ. Սաղոյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մաքսային արժեքի որոշման դեպքում կիլոգրամ հասկացություն գոյություն չունի: Մասնավորապես հագուստի, կոշիկի և նման այլ ապրանքների դեպքում չափման միավորը հատն է կամ զույգը:
Թանկացման խոսակցությունների վերաբերյալ իր պարզաբանումն է ներկայացրել նաև ապրանքների ներկրմամբ զբաղվող միջնորդ կազմակերպություններից մեկի` "Չորս ընկեր" ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանը, ով գների փոփոխությունը պայմանավորել է ապահովագրության, տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև Թուրքիայից ապրանքի արտահանման ծախսերի ավելացմամբ, սակայն` «բարձրացել են ոչ բոլոր ապրանքների գները, մոտ 70 տոկոսի գինը նույնն է մնացել: Մի քիչ բարձրացել են հագուստի որոշ տեսականու և կենցաղային իրերի գները, իսկ մաքսազերծման առումով որևէ փոփոխություն չի եղել. ինչ գնով որ ես ապրանքները մաքսազերծել եմ մեկ տարի առաջ, նույն գնով մաքսազերծում եմ նաև հիմա»,- վստահեցրել է Կ. Մկրտչյանը:
ՊԵԿ հարկային տեսչությունների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ, ներկայացնելով այս ընթացքում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտնել է. «Պարզվեց, որ անմիջական տնտեսական գործունեություն իրականացնողները, այսինքն` նրանք, ովքեր հանդիսանում են հայտարարատու, նշված ակցիային չեն մասնակցել: Դժգոհում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր իրենց իրական շրջանառությունները թաքցնելու, գուցե հարկերից խուսափելու և այլ պատճառներով իրենց գործունեությունն իրականացնում են միջնորդ կազմակերպությունների միջոցով»: Ինչ վերաբերում է միջնորդ կազմակերպությունների ծառայությունների թանկացմանը, ապա, ըստ Խ.Երոյանի, դրա հետ կապված այժմ ուսումնասիրություններ են տարվում:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59