
2010Թ.-ԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է 19% ԱՃ
Անհատական համակարգիչների համաշխարային շուկան 2010թ.-ի ընթացքում գրանցել է 19% աճ, ընդ որում այս մեկ տարվա ընթացքում անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Apple-ն, ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը շուրջ 241%-ով: Այսօր Apple-ն իր 10.8% մասնաբաժնով շուկայում երրորդն է:
Հատկանշական է, որ անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարային առաջատար ամերիկյան Hewlett-Packard ընկերությունը շարունակում է շուկայում գրավել առաջատար դիրք: Ընկերությանը բաժին է ընկնում համակարգիչների համաշխարային շուկայի 17.7%-ը կամ 18.7 միլիոն համակարգիչ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է թայվանական Acer ընկերությունը`12.8%:
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար ամերիկյան Dell և չինական Lenovo ընկերություները: