
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԵՎՐԱԳՈՏՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐ
Եվրամիությունը դուրս է գալիս պետական պարտատոմսերի ճգնաժամից, սակայն դեռևս պահպանվում են Եվրագոտու կառուցվածքային խնդիրները, որոնք կարող են հանգեցնել քաղաքական ապաինտեգրացման: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Վերջինիս գնահատմամբ` Եվրոպային հաջողվում է հաղթահարել պարտքային ճգնաժամը` շնորհիվ համաեվրոպական կենտրոնական բանկի, սակայն չկա համաեվրոպական ֆինանսների նախարարություն, որի բացը պետք է լրացնել:
Հայտնի ֆինանսիստը գտնում է, որ ներկայիս ճգնաժամը ուժեղացրել է քաղաքական անկայունությունը Եվրագոտու ներսում, որը շարունակում է աճել:
Ջորջ Սորոսը նշում է, որ Եվրագոտու ուժեղ և թույլ տնտեսությունների միջև տարբերությունը շարունակվում է պահպանվել, որը կբերի քաղաքական ճգնաժամի, ինչն էլ իր հերթին կարող է վատագույն դեպքում հանգեցնել Եվրամիության փլուզմանը: