Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին
15/11/2021 18:00
Կիսվել

Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

Գումարը տրամադրել են ընկերությունները՝ Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցելով 1 դրամ։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ նախագիծը բարձրացրել է նաև երկու ընկերությունների հաճախորդների սոցիալական պատասխանատվության գիտակցությունը․ «Մենք հատկապես ուրախ ենք, որ մեր հաճախորդներից ստանում ենք այն արձագանքը, որ Իդրամով վճարումները նախընտրում են ոչ միայն արագության և հարմարավետության հաշվին, այլ նաև այն գիտակցության, որ իրենց այդ վճարման դիմաց մենք 1 դրամ ենք փոխանցելու բարեգործական նպատակով»,- ասել է Գոռ Ամիրյանը։

Արդեն հայտնի է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն․ ընկերություններից հայտնում են, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին։

«Մեր դպրոցական համայնքերում առկա ներուժի բացահայտման համատեքստում մեծապես կարևորում եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի և IDBank-ի համագործակցությունը։ Սույնով IDBank-ը միանում է մեր «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով մեր հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով»,- նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է Բանկի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից։ «Մեր գլխավոր նպատակներից մեկն է ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթական հավասարության ապահովման, որակի բարելավման, կրթության շարունակականության ապահովման գործընթացներում։ Մենք ցանկանում ենք մեր լուման ունենալ ապագա սերնդի կայացման գործում, և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ գործակցությունը դրա վառ ապացույցն է։ Վստահ ենք, որ մեր օգտատերերը, հաճախորդները, ինչպես միշտ, մեծ ակտիվությամբ կշարունակեն վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով և կրկին կդառնան բարի կամքի դեսպան», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 7 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 45 մլն ՀՀ դրամ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25