Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Վիվա ՄՏՍ. Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար
16/11/2021 12:20
Կիսվել

Վիվա ՄՏՍ. Բնության հետ հաշտ՝ մարդկության ապագայի համար

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար: Տևական ժամանակ՝ 2007 թվականից, այս մոտեցումը ռազմավարություն դարձրած գործընկերները՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ու Վիվա-ՄՏՍ-ը, ընտրել են մշակույթի միջոցով այդ ամենը բարձրաձայնելու և իրագործելու մոտեցումը: 

Իր տեսակով ամբողջ տարածաշրջանում միակը համարվող փառատոնի մեկնարկն ազդարարվել է տարիներ առաջ՝ կենդանիների դիմակահանդես-շքերթով: Իսկ օրացույցի մեջ ամրագրվող յուրաքանչյուր փառատոնի ավարտը միշտ եղել է խորհրդանշական, քանի որ երիտասարադության շրջանում բնապահպանական մտածողութան ձևավորումն ու էկոկրթությունը շարունակական գործընթաց են: 

Հերթական, սակայն արդեն հոբելյանական՝ 10-րդ փառատոնը, համավարակի պատճառով առցանց է: Կազմակերպչական մեթոդները փոխվել են, սակայն սկզբունքները՝ պահպանվել. կա համոզմունք, որ հետևողական էկոկրթությունն ու համակարգված աշխատանքը երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Եվ որ խնդիրները հաղթահարելի են, երբ կա դրանք ճանաչելու և կանխելու ցանկություն: 

Տասներորդ փառատոնի շրջանակում ընտրվել է բնապահպանական 30 ֆիլմ: Հայերեն ենթագրերով ֆիլմերն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներից և sunchild.am կայքում հասանելի են շուրջօրյա դիտման համար՝ առցանց տարբերակով: Դրանք անդրադառնում են բնապահպանական կարևոր խնդիրների և հանրության տարբեր հատվածների իրազեկում բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն  չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով: Տարիներ առաջ, երբ աջակցեցինք բնապահպանական էկո-ակումբների և կրթական կենտրոնների ստեղծմանը, նպատակ կար բնապահպանական մտածողություն զարգացնել պատանիների շրջանում: Կարծում եմ՝ մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է: Էկոկրթական արշավը պետք է շարունակել նաև նոր եկող սերունդների համար: Փառատոնի առցանց, բայց կարևոր աշխատանքներին հաջողություն եմ մաղթում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հերթական փառատոնի շրջանակում կազմակերպիչները փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանությանն առնչվող հարցերի վրա և բարձրացնել մարդկանց բնապահպանական գիտելիքների մակարդակը: Թիրախային խմբերում ներառվել են տարբեր շերտեր՝ պատանիներից մինչև գործարար հանրություն:

«Արվեստն ու բնությունը միաձուլելու գաղափարը երիտասարդ սերնդին ներարկելով` մենք արդեն հանրությանը տվել ենք մի քանի սերունդ, ովքեր իսկապես սիրում են մոլորակը և աջակցում են այն բնությանը, որով շրջապատված են: Կարծում եմ, որ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը երկարաժամկետ կլինի և կհանգեցնի ցանկալի փոփոխության, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,-ասել է փառատոնի հիմնադիր և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի  ֆիլմերի 4 անվանակարգ՝

– Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին

– Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին

– Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

– լավագույն կրթական ֆիլմ

Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։   «Արևորդի» 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է փխրուն էկոհամակարգերի վերականգնումը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպվում է 2007 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Փառատոնը ցուցադրում է վայրի բնության և բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպում է սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը: Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինը և միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Փառատոնը տեղի է ունենում աշնանը, կազմակերպում ցուցադրություններ և սեմինարներ ողջ Հայաստանում՝  երիտասարդների համար: Հնարավորություն տալով նրանց՝ հասկանալ և ներգրավել բնապահպանական խնդիրներին լուծումներ փնտրելու գործին:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9