2010Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 3.2%-ՈՎ
2010թ.-ի չորրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ԱՄՆ-ում գրանցվել է 3.2% տնտեսական աճ: Այս մասին նշվում է ԱՄՆ-ի Առևտրի նախարարության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2010թ.-ի երրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կազմել էր 2.6%:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ-ի արտահանումն աճել է 8.5%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 13%-ով:
2010թ.-ի արդյունքներով ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 2.9%-ով: Հիշեցնենք, որ 2009թ.-ին ԱՄՆ-ի տնտեսության աճը կազմել էր 2.6%: