
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ
Բարսելոնյան La Caixa բանկը, որի մասնաճյուղային ցանցը Իսպանիայում ամենամեծն է, որոշել է միավորվել Criteria կազմակերպության հետ: Նոր ստեղծվող բանկի կապիտալիզացման մակարդակը կկազմի 20.6 միլիարդ եվրո, և այս ցուցանիշով բանկը Եվրոպայում կզբաղեցնի տասներորդ տեղը:
Նշենք, որ նախատեսվող այս գործարքից հետո, որը տեղի կունենա 2011թ.-ի հուլիսին, բանկը կվերածվի բաժնետիրական ընկերության և այսուհետ կհրապարակի իր ֆինանսական ցուցանիշները:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Ֆինանսների նախարար Ելենա Սալգադոն վերջերս հայտարարել էր, որ Իսպանիայի տարածաշրջանային խնայբանկերը ազգայնացվելուց խուսափելու համար պետք է մասնավոր ներդրողների միջոցով իրականացնեն բանկերի կապիտալի համալրում: