02/02/2011 11:13
ԱՄՀ – ԳԼՈԲԱԼ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը շարունակվում է, սակայն գործազրկության բարձր մակարդակը և սպառողական գների շարունակական աճն իրենց մեջ պարունակում են որոշակի գլոբալ ռիսկեր: Նման կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը` հավելելով, որ այս ռիսկերը կարող են հանգեցնել առևտրային հովանավորչական քաղաքականության, անգամ նաև` քաղաքացիական պատերազմների:
«Ներկայումս համաշխարհային շուկայում կրկին ձևավորվում են գլոբալ այնպիսի անհավասարակշռությունններ, որոնք բնութագրական են եղել մինչճգնաժամային փուլին: Արդյունքում, մեծանում է լարվածությունն առանձին երկրների միջև, ինչը չի բացառում, որ շատ երկրներ կգերադասեն առևտրի ոլորոտում անցում կատարել հովանավորչական քաղաքականության: Միևնույն ժամանակ, այս կամ այն երկրի ներսում ձևավորված լարվածությունը կարող է պատճառ դառնալ սոցիալական անկայունության և անգամ քաղաքացիական պատերազմի», – պարզաբանել է ԱՄՆ ղեկավարը:
ԱՄՀ կանխատեսումների համաձայն, 2011 թվականին զարգացած երկրներում կգրանցվի միջինը 2,5% տնտեսական աճ` գործազրկության բարձր մակարդակի և մեծ ծավալների հասնող պետական պարտքի ֆոնի վրա: Զարգացող երկրների համար ԱՄՀ-ն կանխատեսում է 6,5% տնտեսական աճ:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
