Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ
26/11/2021 11:06
Կիսվել

«FLYONE Armenia»-ն՝ շաբաթվա միջազգային ավիացիոն ստարտափ

Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։ Պորտալն անդրադարձել է ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթները: «Իր պատմությամբ՝ FLYONE Armenia-ն Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերությունն է. այն եզակիներից, որ իր գործունեությունը սկսել է համավարակի պայմաններում՝ 2021 թվականին…. Ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ և 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարևոր թիվ է պետության համար և հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը»,- գրել է միջազգային պորտալը:

Հայաստանի շուկայում սկսում է գործունեությունը ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող «Flyone Armenia» ավիաընկերությունը, որը գործելու է որպես ազգային օպերատոր: «Flyone Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և «EASA Security»-ի բոլոր չափանիշներին: «Flyone Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Նախատեսված են թռիչքներ Երևան-Լիոն, Երևան-Թեհրան, Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար և այլ ուղղություններով:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41