Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ
03/02/2011 14:56
Կիսվել

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ

Ի տարբերություն հունվար ամսվա թոշակների վճարման հետ կապված խնդիրների, երբ թոշակների վճարումը մեկնարկել էր հունվարի 5-6-ից, փետրվար ամսվա վճարումն սկսվել է փետրվարի 2-ից, և հենց առաջին օրը  վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: Այս մասին այսօր` հունվարի 3-ին, հրավիրված կառավարության նիստի շրջանակներում նշել է ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան: Վերջինիս խոսքերով, արդեն իսկ սպասարկվել են Երևան քաղաքում կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսը:
 
Ինչ վերաբերում է վճարումների հետ կապված հերթերին` նախարարը մասնավորապես նշել է. «Երեկվա դրությամբ նախարարությունից կազմվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պտտվել են փոստային բաժանմունքներում, արձանագրել են իրավիճակը և ցուցակների կազմման այն նոր ձևաչափը, որ մենք սահմանեցինք, հնարավորություն տվեց ավելի արդյունավետ բաժանել թոշակները: Ընթացքում եղել են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են եղել այն հանգամանքի հետ, որ երբեմն փոստային բաժանմունք գալիս են կենսաթոշակ ստանալու քաղաքացիներ, որոնք այդ իրավունքը չունեն: Այսինքն` չունեն կամ լիազորագիր, կամ նախկինում ստացվել է, որ կենսաթոշակը կանխիկ ձևով ստացել է հարազատը կամ բարեկամը: Ներկայումս այդ հարցը հստակ կարգավորված է, և բոլորին արդեն իսկ ծանուցվել է, որ եթե լիազորագրով պետք է կենսաթոշակ ստանա, ապա լիազորագիրը պետք է ներկայացնի ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ համապատասխան տարածքային բաժին, որպեսզի ընդգրկվի ցուցակներում: Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են: Եվ հավելեմ նաև մեկ բան. լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի»:
AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01