Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
3 ոլորտ, որ տարիներ անց ամբողջությամբ կփոխվեն
30/11/2021 18:27
Կիսվել

3 ոլորտ, որ տարիներ անց ամբողջությամբ կփոխվեն

Գիտությունն ու տեխնիկան զարգանում են շատ արագ քայլերով։ Ժամանակի պահանջներին զուգընթաց տարբեր ոլորտներում էական փոփոխություններ են գրանցվում։ Ամեն ինչ արվում է մարդկանց և շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու, կյանքը ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու համար։ Տեխնոլոգիայի զարգմացմանը զուգընթաց փոխակերպվում է նաև բիզնեսը։ Ստորև կդիտարկենք երեք ոլորտ, որտեղ փոխակերպումն ամենաակնհայտն է․

Էներգիայի աղբյուրներ, էլեկտրականություն

Տարիներ առաջ ո՞վ գիտեր, թե ինչ բան է «կանաչ» էներգիան։ Այն ստացվում է բնական աղբյուրներից, ինչպիսիք են հիդրոէներգիան, քամու էներգիան, արևային էներգիան, երկրաջերմային էներգիան, կենսազանգվածը և մակընթացային էներգիան: Ի տարբերություն հանածո վառելիքի, ինչպիսիք են նավթը, բնական գազը, ածուխը և ուրանի հանքաքարը, էներգիայի վերը նշված աղբյուրները չեն սպառվում, ինչի պատճառով էլ դրանք կոչվում են վերականգնվող:

Ամբողջ աշխարհն այսօր մտահոգված է երկրագնդի վրա ազդող կլիմայական փոփոխություննեևրով։ Ինչի արդյունքում միայն 2019 թվականին ամբողջ աշխարհում տեղադրվել են 200 ԳՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Աշխարհի հզոր պետությունները մեծ ներդրումներ են անում էլեկտրաէներգիայի ստացման ավանդական տարբերակներից հրաժարվելու ու այլընտրանքային միջոցներով էներգիա ստանալու համար։ Սա ժամանակի հրամայականն է։

Ծխախոտի արդյունաբերություն

Նոր տեխնոլոգիաները վաղուց ներխուժել են նաև ծխախոտային արդյունաբերություն։ Հաշվի առնելով մադկանց կախվածությունը նիկոտինից և այն փաստը, որ ծխելուց առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը այրումն ու ծուխն են, առաջարկվում են սիգարետին փոխարինող, կամ ավելի ճիշտ ծխելու այլընտրանքային տարբերակներ։ Մարդիկ աստիճանաբար ամբողջությամբ  հրաժարվում են քաղցկեղածին և այլ ծանր հիվանդությունների պատճառ հանդիսացող սիգարետի ծխից։ Սիգարետի ծուխը օդի աղտոտման ամենատարածված և վտանգավոր տեսակներից մեկն է․ այն պարունակում է ավելի քան 7000 քիմիական միացություն, որոնցից 100-ը թունավոր են: Դրա համար արդեն կան այլընտրանքային՝ առանց այրման միջոցներ, որոնցից են օրինակ ծխախոտի տաքացման համակարգերը, նիկոտինային մաստակները, նիկոտոինային սպեղանին, և այլն։ Հասարակությունն էլ գիտակցաբար անցում է կատարում ավեի քիչ վնասակար այլընտրանքների։

Ավտոմոբիլային արդյունաբերությունը

Նույնը վերաբերվում է  նաև ավտոմոբիլային արդյունաբերությանը։ Բենզինով, դիզելային վառելիքով կամ գազով աշխատող ավտոմեքենաներին աստիճանաբար փոխարինում են էլեկտրոնային շարժիչներովը։ Պատճառը մեկն է՝ մթնոլորտի աղտոտումը։ Ավտոմեքենաների շարժիչները արտանետում են թունավոր նյութեր պարունակող գազեր, որոնք բացի մթնոլորտը աղտոտելուց ազդում են նաև մարդու առողջության վրա։ Մեքենաների քանակն անընդհատ աճում է, իսկ դրա հետ մեկտեղ աճում է մթնոլորտում վնասակար արտանետումները: Գիտնականները մեկ տարի չէ, որ աշխատում են վառելիքի այլընտրանքային տարբերակներ գտնելու ու կիրառելու համար։ Բայց տեխնոլոգիական նորություններից առանձնանում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենան, որի վաճառքը ամբողջ աշխարհով մեկ աճում է։ Չի բացառվում, որ մոտ ապագայում մարդիկ կհրաժարվեն բոլոր տեսակի վառելիքային շարժիչներով աշխատող ավտոմեքնենաներից, ու կնախընտրեն ժամանակի թելադրվող տարբերակը՝ էլեկտրական մեքենան։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85