Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Փաստ․ ՀՀ բնակչության քանի տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը
02/12/2021 10:29
Կիսվել

Փաստ․ ՀՀ բնակչության քանի տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը

«Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով, Հայաստանում 2020 թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 %-ով բարձր է 2019-ի ցուցանիշից: Սակայն, մասնագետների համոզմամբ, այս ցուցանիշը, ցավոք, չի արտացոլում իրական պատկերը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, այդուամենայնիվ, աղքատության մակարդակի աճն անգամ վիճակագրական ցուցանիշներով է էական, և սոցիալական խնդիրների էլ ավելի խորացման վտանգ կա: «Աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների», – նշեց նա:

Սրանից բացի, ՎԿ-ն հաշվարկել է նաև զրկվածության աստիճանը: Սա այն ցուցանիշն է, որը վկայում է մարդկանց կողմից որոշ ցանկալի կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման անկարողությունը: Հրապարակված ցուցանիշներից տեղեկանում ենք, որ ՀՀ բնակչության 78 %-ը իրեն չի կարող թույլ տալ առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդը տնից հեռու անցկացնել: 68 %-ը առանց պարտք վերցնելու չի կարող 45 000 դրամի չափով անսպասելի ծախս կատարել, իսկ 75 %-ը չի կարող իրեն թույլ տալ կանոնավոր մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպես սպորտը, կինոն, համերգը և այլն:

Բնակչության 47 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ օրը մեջ մսով, հավով, ձկով կամ համարժեք բուսակերային այլ կերակուր ուտել, 60 %-ն էլ չի կարող ավտոմեքենա ունենալ: 51 տոկոսը չի կարող ամիսը առնվազն մեկ անգամ որևէ խնջույքի մասնակցել, 42 %-ը՝ ապահովել տան բավարար ջերմությունը: Մեր բնակչության 30 տոկոսը չի կարող փոխարինել մաշված հագուստը նորով», – գրում է օրաթերթը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12