07/02/2011 11:23
ՀՈՒՆՎԱՐԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9%
2011 թվականի հունվար ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կրճատվել է և դեկտեմբերին գրանցված 9,4%-ի դիմաց կազմել 9%: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար ամսին ԱՄՆ-ում ստեղծվել է 36 հազար նոր աշխատատեղ: Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածի համար վերլուծաբանները կանխատեսել էին գործազրկության մակարդակի աճ` 0,1 տոկոսային կետով:
2011 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ ԱՄՆ-ում հաշվառվել է պաշտոնապես գրանցված 13,9 մլն գործազուրկ:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
