Աշխարհ

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ԱՄՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵՆ
08/02/2011 12:20
Կիսվել

ԱՄՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵՆ

Բանկային ավանդների երաշխավորման ԱՄՆ դաշնային կորպորացիան (FDIC) մտադիր է ժամանակավորապես սառեցնել ամերիկյան խոշորագույն բանկերի թոփ-մենեջերենրին վճարովող տարեկան բոնուսները: Այս մասին հայտնել են կորպորացիայի ներկայացուցիչները` նշելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատվի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, ԱՄՆ ֆինանսների նախարարության և ԱՄՆ Արժթղթերի հանձնաժողովի կողմից:

FDIC-ի ներկայացուցիչների պարզաբանումների համաձայն, այս որոշումը կգործի 3 տարի ժամկետով, ինչը նշանակում է, որ այս ժամանակահատվածում ամերիկյան խոշորագույն ֆինանսական կառույցների ղեկավարները չեն կարող ստանալ տարեկան պարգևավճարներ: Նշենք, որ պարգևավճարների և բոնուսների սառեցման որոշումն առաջին հերթին կբերաբերի այնպիսի ֆինանսական կառույցներին, ինչպիսիք են Bank of America-ն, J.P.Morgan Chase-ը, Citigroup-ը, Goldman Sachs-ը և GroupWells Fargo -ն: Նախատեսվում է, որ որոշումը, համապատասխան հաստատումն անցնելուց հետո, ուժի մեջ կմտնի այս տարվա աշնանը:

Նշենք նաև, որ Wall Street Journal-ի վերլուծաբանները, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, եկել են եզրակացության, որ 2010 թվականին ԱՄՆ ֆինանսական կառույցների աշխատակիցներին տրամադրվող բոնուսների և դրամական վճարումների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 4%-ով` արդեն երկրորդ տարին անընդմեջ հասնելով ռեկորդային մակարդակի:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58