Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԸ 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
08/02/2011 13:09
Կիսվել

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ UBS ԲԱՆԿԸ 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկը` շվեյցարական  UBS բանկն, ամփոփել է 2010 թվականի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Բանկի ներկայացրած տվյալների համաձայն, 2010 թվականը բանկն ամփոփել է 7,46 մլրդ ֆունտ (5,75 մլրդ եվրո) զուտ շահույթով` 2009 թվականի արդյունքներով գրանցված շուրջ 2 մլրդ ֆունտ զուտ վնասի դիմաց: Հատկանշական է, որ վերջին շուրջ 5 տարիների կտրվածքով սա առաջին անգամն է, որ բանկը տարին ամփոփում է շահույթով: Նշենք նաև, որ 2010 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է շուրջ 1 մլրդ եվրո: 

Հատկանշական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված շվեյցարական բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ գրանցում է հաճախորդների միջոցների արտահոսք: Այս շարունակական երևույթը նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությանը բանկի ամերիկացի հաճախորդների բանկային գաղտնիքների փոխանցման շուրջ ծավալվող սուր խոսակցությւոնների արդյունք է: 
 

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը շվեյցարական բանկին մեղադրում է հարկերից խուսափոխ ամերիկացիներին աջակցելու մեջ: Խոսքը գնում է 52 հազար ամերիկացիների մասին, որոնք ըստ ԱՄՆ կառավարության, շվեյցարական բանկում պահում են միլիարդավոր դոլարներ: ԱՄՆ կառավարությունը պահանջում էր բանկից սույն հաշիվների մասին տեղեկատվություն ստանալ, իսկ շվեյցարական բանկը պնդում էր, որ նման տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի մասին Շվեյցարական օրենքի խախտում է: Հետագայում ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ կողմերը հիմնական հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել: Միևնույն ժամանակ չպարզաբանվեցին համաձայնագրի մանրամասները:

Շվեյարական UBS բանկը հիմնադրվել է շուրջ 100 տարի առաջ: Այսօր բանկի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 65 հազար մարդ:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12