Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վրաստանում հունվարից բարձրացվում են կենսաթոշակները
07/12/2021 17:37
Կիսվել

Վրաստանում հունվարից բարձրացվում են կենսաթոշակները

Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացվում են կենսաթոշակները տարիքային թոշակառուների համար, ինչպես նաեւ ավելացվում է օգնությունը վետերաններին: Այդ մասինհայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության նիստում:

Կենսաթոշակները կավելանան թոշակների ամենամյա ինդեքսացման շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից, եւ այժմ վճարումներն աճելու են յուրաքանչյուր տարի՝ կախված տնտեսական գործոններից: Մինչեւ 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կաճի՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր տարիքի քաղաքացիների համար՝ հաշվի առնելով գնաճը եւ տնտեսական աճի 80 տոկոսը: «2022 թվականի հունվարից 70-ից ցածր տարիքի անձանց համար կենսաթոշակը սահմանվել է 260 լարիի (շուրջ 84 դոլար) չափով, իսկ 70-ից բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարիի (շուրջ 100 դոլար) չափով:

Բարձրլեռնային տարածաշրջաններում կենսաթոշակների չափը կկազմի 312 լարի՝ 70-ից ցածր տարիքի անձանց համար եւ 360 լարի՝ 70-ից բարձր տարիքի անձանց համար: Պատերազմի մասնակիցների ամեենամսյա օգնությունը 22 եւ 44 լարիից կավելանա մինչեւ 100 լարի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: Վրաստանի պետբյուջեում կենսաթոշակներն ապահովելու համար 2022 թվականին պլանավորվում է ծախսել 2,9 միլիարդ լարի: Այսօրվա դրությամբ Վրաստանում թոշակն ըստ տարիքի վճարվում է կանանց՝ 60 տարեկանից իսկ տղամարդկանց՝ 65 տարեկանից: Ընդամենը Վրաստանում թոշակ է ստանում շուրջ 794,4 հազար մարդ, որոնցից 417,4 հազարը 70-ից բարձր տարիքի են:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02