Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 54%-Ը ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ` 21.9%-Ը
08/02/2011 17:20
Կիսվել

ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 54%-Ը ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ` 21.9%-Ը

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010թ.  հունվար-դեկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1786.1 մլրդ. դրամ կամ 4794.3 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 376.7  մլրդ.  դրամ կամ 1011.4  մլն.  դոլար և ներմուծումը` 1409.4  մլրդ.  դրամ  կամ 3782.9  մլն.  դոլար:  Այսպիսով, 2010 թվականի արդյունքներով ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 1032.7  մլրդ.  դրամով (2771.5  մլն.  դոլարով),  իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 1015.3 մլրդ. դրամով (2725.1 մլն. դոլարով):

Հատկանշական է, որ 2010 թվականի 12 ամիսների արդյունքներով արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից Գերմանիա են արտահանվել 132619.1 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15.8%-ը: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Գերմանիա արտահանման ծավալներն աճել են ավելի քան 15%-ով:

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն, արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Բուլղարիան, Ռուսաստանը, Գերմանիան, Նիդերլանդները, ԱՄՆ-և և Բելգիան: Հաշվետու տարվա արդյունքներով Բուլղարիայի բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15,3%-ը, Ռուսաստանին` 13.3%-ը, Նիդերլանդներին` 9.1%-ը, ԱՄՆ-ին` 8,9%-ը,  իսկ Բելգիային`  8.8%-ը:

Ներկայացված տվյալների համաձայն, ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը  Ռուսաստանն է:  Հաշվետու տարվա ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 16.0%-ը (602869.4 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,1%),  Չինաստանը (6,6%),  Պանաման (6.1%), Վրաստանը (5,9%), Իրանը (5,2%), Ուկրաինան (5,4%):

Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 22,6%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 11%-ը` Չինաստանին, 6,0%-ը` Ուկրաինային, 5,2%-ը` Թուրքիային, 5,2%-ը` Գերմանիային, 5.1%-ը` Իրանին:

Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանման ծավալների 16.9%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 54.0%-ը` ԵՄ երկրներին, իսկ  ներմուծման ծավալներից` համապատասխանաբար 22.6%-ը և 21.9%-ը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85