Աշխարհ

USD BUY - 372.50-0.50 USD SELL - 375.50-0.50
EUR BUY - 439.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 94.96-0.09 WTI - 91.70+0.86
COMEX:  GOLD - 4800.00-0.56 SILVER - 79.49+0.13
COMEX:  PLATINUM - 2152.00+1.12
LME:  ALUMINIUM - 3621.50+1.64 COPPER - 13247.50-0.28
LME:  NICKEL - 18133.00-0.40 TIN - 49606.00-1.44
LME:  LEAD - 1965.50+1.58 ZINC - 3397.00+1.63
FOREX:  USD/JPY - 158.57-0.25 EUR/GBP - 1.1814+0.24
FOREX:  EUR/USD - 1.1814+0.24 GBP/USD - 1.3581+0.14
STOCKS RUS:  RTSI - 1147.48+1.37
STOCKS US: DOW JONES - 48463.72-0.15 NASDAQ - 24016.02+1.59
STOCKS US: S&P 500 - 7022.95+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59518.34+2.38 TOPIX - 3814.46+1.17
STOCKS CHINA:  HANG SENG - 26394.26+1.72 SSEC - 4055.55+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 10559.58-0.47 CAC40 - 8274.57-0.64
STOCKS EUR:  DAX - 24066.70+0.09
16/04/2026  CBA:  USD - 374.16-0.32 GBP - 506.84-0.47
16/04/2026  CBA:  EURO - 440.84-0.11
16/04/2026  CBA:  GOLD - 58021+293 SILVER - 945.22+13.04
WALT DISNEY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 54%-ՈՎ
09/02/2011 11:49
Կիսվել

WALT DISNEY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 54%-ՈՎ

Ամերիկյան խոշորագույն Walt Disney մեդիաընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունվարի 1-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 54%-ով և կազմել 1,3 մլրդ դոլար: Նշենք, որ 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Walt Disney-ն ապահովել էր զուտ շահույթ` 844 մլն դոլար մակարդակում: Հաշվետու ամիսների ընթացքում Walt Disney ընկերության հասույթն աճել է 10%-ով և կազմել 10.7 մլրդ դոլար: 
 
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու երեք ամիսների ընթացքում Walt Disney ընկերությունը գրանցել է դրական միտումներ իր գործունեության գրեթե բոլոր սեգմենտներում: Այսպես, միայն հեռուստատեսային բիզնեսի ոլորտում ընկերությունը գրանցել է հասույթի 11% աճ: 

Walt Disney ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին և ներկայումս համարվում է աշխարհի երկրորդ խոշոր մեդիակորպորացիան` իր հիմնական մրցակից Time Warner-ից հետո: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` ֆիլմերի արտադրություն (Walt Disney Pictures, Touchstone, Hollywood Pictures և Miramax), հանգստի և ժամանցի կազմակերպում (Walt Disney World և Disneyland), սպառողական արտադրանքների թողակում և մեդիա արտադրություն:

AMP
16/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.16
-0.32
Եվրո (EUR)
440.84
-0.11
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0431
Լարի (GEL)
139.07
-0.01
58021
+293
Արծաթ
945.22
+13.04