10/02/2011 11:45
ԱՄԵՐԻԿՅԱՆ J.P. MORGAN CHASE & CO ԲԱՆԿՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՆԱԵՎ ՈՍԿՈՎ ՎԱՐԿԵՐ
Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` J.P. Morgan Chase & Co բանկային խումբն, այսուհետ կտրամադրի վարկեր, որոնց դիմաց հաճախորդները որպես գրավ կներդնեն ոսկի, այլ թանկարժեք մետաղներ և հումքային ապրանքներ: Վերլուծաբանների գնահատմամբ` այս նոր վարկատեսակը դրական ազդեցություն կարող է ունենալ թանկարժեք մետաղների և հումքային շուկաների վրա:
«Բանկի կողմից նման վարկային ծառայությունների մատուցումը դրական նշանակություն կարող է ունենալ ոսկու գնի կայունացման և ոսկու նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից», նշում են MF Global Holdings-ի վերլուծաբանները:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, 2011 թվականին ներդրողները կշարունակեն իրենց գումարներն ուղղել ոսկու և հումքային շուկաներ:
Նշենք, որ 2010 թվականի վերջին ինն ամիսների արդյունքներով թանկարժեք մետաղներում կատարված ներդրումների 84%-ը բաժին է ընկնում ոսկուն:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
