Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՊԵԿ – ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊՐԱՆՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
11/02/2011 17:21
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊՐԱՆՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ձևավորման առաջին իսկ օրից հետևողական պայքար է ծավալվել մաքսային և հարկային ոլորտի իրավախախտումների դեմ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության մեջ: Ձեռնարկված միջոցառումների հիմնական թիրախներից են եղել անապրանք գործարքները, հովանավորչությունը և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը:
ՊԵԿ հետաքննության վարչության պետ Գևորգ Ներսիսյանի տվյալներով`  միայն 2010 թվականին վարչության կողմից ընթացք է տրվել շուրջ 2000 նյութի, հարուցվել է 144 քրեական գործ, իսկ ՊԵԿ քննչական վարչության կողմից ընթացք է տրվել մոտ 330 քրեական գործի: 76 քրեական գործով` մեղադրական եզրակացությամբ 87 անձի նկատմամբ քրեական գործերն ուղարկվել են դատարաններ, 32 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աննախադեպ աճ է արձանագրվել պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ, որը կազմել է 3մլրդ դրամ` շուրջ 300%-ով ավելի, քան նախորդ տարիներին: 
«Կարող ենք հայտարարել, որ այսօր արդեն հանրապետությունում անապրանք գործարքներ գրեթե չեն կատարվում, քանի որ վերջին 6 ամիսների ընթացքում չի հայտնաբերվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի տրամադրմամբ զբաղվող որևէ կազմակերպություն»,- արձանագրում է Գևորգ Ներսիսյանը: 
Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է նաև ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման հարցում` վեր հանել հովանավորչության յուրաքանչյուր փորձ և հայտնաբերված յուրաքանչյուր դեպք պատժել օրենքի ողջ խստությամբ: Պայքարը տարվում է ոչ միայն դրսի, այլ նաև համակարգի` հովանավորչության դրսևորման երևույթների դեմ: Այս առումով հետաքննության վարչության պետը նշում է, որ միայն 2010 թվականի ընթացքում պաշտոնին չհամապատասխանելու պատճառով ազատվել է շուրջ 500 աշխատակից, իսկ ծառայողական քննության արդյունքներով` հարյուրից ավելի աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այդ գործընթացը շարունակվում է:
Հովանավորչության բացառման, համակարգի աշխատակիցների և այլ անձանց կողմից կազմակերպվող տնտեսական հանցագործությունների դեմ իրականացվող պայքարում հանրապետության նախագահի և պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարականը կատարելու նպատակով կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ: Իսկ անապրանք գործարքները դիտարկվելու են որպես երկրի տնտեսական անվտանգության խոչընդոտ և դրանց կատարողները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:
ՊԵԿ քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն էլ`  ընդգծելով կոմիտեի հետաքննության և քննչական վարչությունների դերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, հիշեցրել է, որ դրանց գերակշիռ մասի բացահայտումը, հետաքննությունն ու նախաքննությունն իրականացնում և տրամաբանական ավարտին է հասցնում ՊԵԿ-ը: «Այսօր վստահորեն կարելի է ասել, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Միջին հաշվով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը նախաքննական այլ մարմինների կողմից տատանվում է 50-65մլն դրամի սահմաններում: Իսկ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից միայն այս հանցագործություններով 2010-ի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 560մլն դրամի վնաս»:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01