Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ 47 ԱՀԿ-Ի ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
14/02/2011 15:01
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ 47 ԱՀԿ-Ի ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանի 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի մեկնարկի մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` 47 ԱՀԿ-ի 5000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011թ. մարտի 31-ը, ապահովելով թվային կապով Երևանում “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների ավելի քան 99 տոկոսին: 

«ԱրմենՏել ընկերության տեխնիկական մասնագետների գերազանց աշխատանքի և լարային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված էական ներդրումների շնորհիվ Երևանի հեռախոսագծերի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի տեխնոլոգիապես բարձր զարրգացում ունեցող քաղաքների շարքին: Հաճելի է, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից  Երևանն առաջիններից է, որ կհասնի թվայնացումն այսպիսի բարձր մակարդակի», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուրբնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսականընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52