Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
«Revive» աքսելերացիոն ծրագրի չորս հաղթող ստարտափ ստացել է դրամաշնորհ
21/12/2021 15:52
Կիսվել

«Revive» աքսելերացիոն ծրագրի չորս հաղթող ստարտափ ստացել է դրամաշնորհ

Երևանում դեկտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակ տեխնոլոգիաների զարգացման «Revive» աքսելերացիոն ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը։ Տեխնոլոգիական աքսելերատորի նպատակը տեղի և արտասահմանյան ստարտափների կարողությունների զարգացումն ու նրանց ընթացիկ գործունեության ընդլայնումն էր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը նպաստող օժանդակ տեխնոլոգիաների մշակմանը:

Վետերանների աջակցման «Revive» ծրագիրը ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի նախագծերից է, որն իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

«Revive»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել յոթ երկրի 18 ստարտափ, այդ թվում՝ հայկական ընկերություններ, որոնցից 12-ն են մասնակցել հինգշաբաթյա աքսելերացիոն ծրագրին: Մասնակիցները FAST-ի աջակցությամբ լրամշակել են իրենց լուծումները, ծանոթացել տեղական և միջազգային շուկա մուտք գործելու, առողջապահական անհրաժեշտ հավաստագրեր ստանալու կարգին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն բիզնեսի զարգացման այլ ուղղություններով:

Փակման արարողության ժամանակ հայտարարվել են հաղթող ճանաչված չորս ընկերությունները, որոնք Հայաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից են: Իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ստարտափը ստացել է 7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, մյուս երեքը՝  ամերիկյան Key2Enable-ը, իրանական Sheral-ը և հայկական Oqni-ն արժանացել են 2 հազարական ԱՄՆ դոլար պարգևի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է աջակցել բոլոր այն ստարտափերին, որոնք նպատակ ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել և բարեկեցիկ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը ․«Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումն, ինչպես նաև ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ՝ մշակելու, իրականացնելու և ամրապնդելու այն քաղաքականություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են աջակցող միջոցների հասանելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի պայմանների ստեղծմանը»,-նշեց նախարարը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ունի օժանդակ տեխնոլոգիաների կարիք։ Ըստ որոշ գնահատականների՝ 2030-ին այդ թիվը կարող է հասնել երկու միլիարդի: «Այս ամենի մեջ լավ լուրն այն է, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել օժանդակ տեխնոլոգիաներով: Եվ մեր հանձնառությունն է աջակցել տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններին, որպեսզի նրանց օգնությամբ արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծենք հատուկ կարիքներով անձանց համար»,- ընդգծեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Նաթիա Նացվլիշվիլին իր երախտիքի խոսքը հայտնեց գործընկերներին ու մասնակից ստարտափներին՝ հույս հայտնելով, որ այն կարևոր ու շահավետ փորձառություն էր նրանց համար:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նկատեց, որ ծրագիրը հաջողել է երեք կողմերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

«Մենք մեծապես կարևորում ենք կառավարության և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների համակարգային զարգացումը խթանելու նպատակով: Սա ՄԱԶԾ-ի հետ մեր երկրորդ նախագիծն է. առաջինը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հիմնադրված AgriTech աքսելերատորն է, որն արդեն գրանցել է մեծ հաջողություններ», – ասաց FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահը:

Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ Հայաստանը, լինելով տարբեր շուկաների խաչմերուկում, ունի մեծ ներուժ դառնալու նորարարական հանգույց ոչ միայն տեղական, նաև արտասահմանյան աճի փուլում գտնվող ընկերությունների համար: Եվ հատկանշական է, որ ծրագիրը նախատեսված էր նաև արտասահմանյան ստարտափների համար: «Ծրագրի կարևոր բաղադրիչներից է այն, որ տեղական ու արտասահմանյան ընկերությունները մշակում են լուծումներ Հայաստանում ներդնելու և զարգացնելու համար, և ստանում հնարավորություն հետագայում միջազգային այլ շուկաներ դուրս գալու, այդ թվում՝ Եվրասիական միության, Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի երկրներ»,-հավալեց Սյուզաննա Շամախյանը:

Միջոցառման ընթացքում հաղթող ճանաչված ստարտափները տեսակապի միջոցով ներկայացրին իրենց տեխնոլոգիական լուծումներն ու դրանք Հայաստանում կիրառելու հեռանկարը:

«Revive»-ը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող վետերանների աջակցմանն ուղղված ավելի մեծ աշխատանքի մաս է՝ UNDP Tech2Life «Օժանդակ տեխնոլոգիաները՝ ինքնաբավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում։

AIP Tech-ն իմպլանտներ արտադրող հայկական ստարտափ է, որն օգտագործում է 3D տպիչ՝ կենսաքայքայվող և բիոակտիվ հարմարեցված իմպլանտներ արտադրելու համար։ 

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 7,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` արտոնագրի հայտ ներկայացնելու գործընթաց սկսելու համար:

Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն։

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում ստանալու նպատակով մասնագիտական ​​աջակցություն ձեռք բերելու համար: 

Sheral-ը իրանական ընկերություն է, որն արտադրում է ստորին վերջույթների պրոթեզներ՝ օգտագործելով ածխածնային մանրաթել։

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրեր և հաստատումներ ստանալու նպատակով մասնագիտական աջակցություն ձեռք բերելու համար:

Key2enable-ն ամերիկյան ստարտափ է, որն առաջարկում է թվային հասանելիության նորարար գործիքներ, որոնք օգնում են հաղորդակցմանը, ուսմանը և ներառականությանը:

Revive ծրագրի կողմից ստարտափը կստանա 2,000 ԱՄՆ դոլար դրամաշնորh` անհրաժեշտ հավաստագրում և իրենց արտադրանքի էթիկական ստուգում իրականացնելու նպատակով մասնագիտական աջակցություն ստանալու համար:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝  https://www.revive.am

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9