27/12/2021 13:47
Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 064 դոլար:
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր նվազումը կազմում է 18 տոկոս: Եվրոպայում գազի սակարանային գինը դեկտեմբերի 21-ին պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց հազար խորանարդ մետրի դիմաց 2 000 դոլարի նշագիծն սկսվող սառնամանիքների եւ Եվրոպայի ստորգետնյա պահեստաաններում գազի անոմալ ցածր պաշարների ֆոնին: Սակայն TTF հաբում ապառնագրերի արժեքն անկայուն է սպեկուլյատիվ գործոնի պատճառով եւ չի արտացոլում Եվրոպային ֆիզիկական մատակարարումների իրական գինը: «Գազպրոմի» պարտավորագրերով գազի արտահանման միջին գինը 2021 թվականին կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 280 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
06/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.92
+0.60
Եվրո (EUR)
417.83
+1.73
Ռուբլի (RUR)
4.26
+0.03
Լարի (GEL)
144.86
+0.22
Արծաթ
330.51
+3.82
15:05 06/05/24