18/02/2011 10:59
ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 2,9% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Տնտեսական Համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ 34 երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2010 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 0,4%-ով: ՏՀԶԿ տվյալների համաձայն, կազմակերպության անդամ երկրները գրանցում են համախմբված ՀՆԱ-ի աճ արդեն յոթերորդ եռամսյակն անընդմեջ, չնայած որ չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ ՀՆԱ-ի աճի տեմպերը նվազել են: Նշենք, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ՏՀԶԿ անդամ երկրների ՀՆԱ-ն աճել էր 0,6%-ով:
Միևնույն ժամանակ նշենք նաև, որ հաշվետու եռմայսակում տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի աճը կազմել է 2,9%: Ընդհանուր առմամբ, ամբողջ 2010 թվականի արդյունքներով ՏՀԶԿ անդամ երկրները ապահովել են շուրջ 2% աճ` 2009 թվականին գրանցված 3,5% անկման դիմաց:
ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից մեկն է, որը համախմբում է աշխարհի առավել զարգացած 34 երկրներին:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
