Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին
18/01/2022 11:30
Կիսվել

Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին

iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց

Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտն այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար շրջանառելուց (յուրաքանչյուր գործարքի անվտանգության համար օգտագործվում է iPhone-ի հնարավորությունները): Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին:

Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով՝ Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար: Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը, սարքը  ստանում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է վերջինիս Secure Element հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Ակբա բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ակբա բանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ http://www.apple.com/ru/apple-pay/

Ակբա բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ https://www.acba.am/

Ակբա բանկը հիմնադրվել է 1996 թվականին: Ակբա բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկը թողարկում և սպասարկում է VISA եւ MasterCard միջազգային, ինչպես նաև տեղական ArCa վճարային քարտեր: Ակբա բանկը նաեւ American Express վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, սպասարկում է JCB ճապոնական միջազգային քարտեր: Acba digital  հարթակի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում  կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու՝ աշխարհի ցանկացած կետից: Ակբա բանկն ունի 63 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզում, ինչպես նաև շուրջ 180 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:

Բանկն ունի շուրջ 1 500 աշխատակից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12