Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի)  մրցույթ
18/01/2022 14:44
Կիսվել

ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի)  մրցույթ

ՀայՓոստը «Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ» թեմայի շրջանակում հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նամականիշի պատկերազարդումն իրականացնել հայկական հայտնի առասպելների մոտիվներով և մինչև փետրվարի 15-ը ներկայացնել ՀայՓոստին՝ ուղարկելով [email protected]  էլեկտրոնային փոստին:

ՀայՓոստը հաղթողին կպարգևատրի 200.000 (երկու հարյուր հազար) դրամով, ինչպես նաև նամականիշը կներկայացնի PostEurop-ի կողմից հայտարարվող միջազգային ամենամյա EUROPA նամականիշերի մրցույթին, որտեղ 2019 թ.-ին Հայաստանի նամականիշը (գյուղական ծիծեռնակ) զբաղեցրել է առաջին, իսկ 2020 թ.-ին Գյումրին պատկերված նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:

«Ինչպես հայտնի է, նամականիշը փոստային վճարման պետական նշան է: Ըստ իս, մեծ պատիվ է հանդիսանալ պետական այս խորհրդանիշների հեղինակ: Նամականիշների միջազգային «Եվրոպա» մրցույթը այս ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որին էլ կմասնակցի հաղթող նամականիշը: Այս տարվա մրցույթի թեման՝ ազգային առասպելներ, հեղինակներին թույլ կտա աշխարհին պատմել հայկական հին առասպելների և լեգենդների մասին, արտահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները»,- նշեց ՀայՓոստի ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել նամականիշի մեկ կամ մի քանի էսքիզ (դիզայն) մինչև 2022թ. փետրվարի 15-ը, դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին:

Հայտը պետք է պարունակի նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով, մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն, կոնտակտային հեռախոսահամարը և այլն։

Մրցույթի պայմանների և ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից հղումով

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46