
ԱՐԾԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՄԵՔՍԻԿԱՆ
Ըստ Մեքսիկայի լեռնահանքային արդյունաբերական պալատի (Canimex)՝ նախորդ տարվա արդյունքներով Մեքսիկան, առաջ անցնելով Պերուից, այսօր արդեն աշխարհում առաջինն է արծաթի արտադրությամբ: Պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ Մեքսիկան 2010 թվականին արտադրել է 3640,7 տոննա արծաթ, ինչը 3,971 տոննայով ավելի է, քան Պերուի արտադրանքը: Նշենք, որ մինչ այս, վերջին հինգ տարիների կտրվածքով, արծաթի արտադրության ծավալներով Պերուն աշխարհում զբաղեցնում էր առաջին տեղը:
Նշենք նաև, որ Մեքսիկայում արծաթի արտադրությունն աճել է երկրի արևելքում նոր հանքավայրերի գործարկմամբ, ինչպես նաև Կենտրոնական Մեքսիկայում մեքսիկական հանքաարդյունաբերող Fresnillo-ի կողմից «Saucitoե ծրագրի իրականացման շնորհիվ: