Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿԱՊԻ ՀԱՄԱԼԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
02/03/2011 11:50
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿԱՊԻ ՀԱՄԱԼԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն բանկերից մեկին` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին, ապահովեց կապի համալիր ծառայություններով: Օպերատորը հաճախորդին մատուցում է ֆիքսված և շարժական կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  պայմանագրի համաձայն, բանկին տրամադրվել են թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց` լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջև տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով:  Բացի այդ, հաճախորդը ստացել է հնարավորություն ինքնուրույն կառավարելու տարբեր կարգավորումներն ու սահմանելու  աշխատակիցների զանգերի լիմիտը` web-ինտերֆեյսի միջոցով: 

«ԱրմենՏել-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջև և անցում կատարել սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագծի իրականացման արդյունքում էապես նվազել են կապի ծախսերը և բարձրացել ընկերության ներսում հաղորդակցության արդյունավետությունը», – նշել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը: 

«ԱրմենՏել ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար համալիր լուծումների ներդրման մեծ փորձ ունի: Այսօր մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջ տեսականին` սովորական ձայնային կապից մինչև կոնվերգենտ բարդ լուծումներ: Կարևոր է, որ նման ինտեգրումը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն նվազեցնալ ծախսային մասն այլև ապահովել ստորաբաժանումների միջև հարմարավետ և որակյալ փոխգործակցությունը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 


ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի: “Վիմպելկոմ”-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08