Աշխարհ

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՒՄ` 2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
02/03/2011 15:18
Կիսվել

ՄԱՀՄՈՒԴ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՒՄ` 2,5 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` միջազգային աճուրդում ցուցադրված հին արտադրության ավտոմեքենան վաճառվել է 2,5 մլրդ իրանական թումանով (մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար): Ըստ իրանական «Ֆարս» ինֆորմացիոն գործակալության՝ երկու ամիս շարունակվող մրցավազքի արդյունքում հաղթող է ճանաչվել մի ընկերություն, որը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անվանումը: Գործարքը ձևակերպվել է իրանական «Արվանդ» ազատ տնտեսական գոտում անցկացվող հնաոճ և ժամանակակից ավտոմեքենաների ցուցահանդեսում: Ինտերնետ կայքը, որտեղ հրապարակվել էին աճուրդի պայմանները, վաճառքի ընթացքում այցելել է ավելի քան 500 հազար մարդ:

Նախորդ տարվա վերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ ցուցադրելու է իր 1977 թվականին թողարկված սպիտակ Peugeot-504-ը միջազգային աճուրդի, իսկ վաճառքից ստացված միջոցները փոխանցելու է «Բարյացկամություն» ծրագիրն իրականացնող ֆոնդին: Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է երկրի անապահով ընտանիքների համար մատչելի բնակարանների շինարարության իրականացում:

Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակներում ծրագրվում է կառուցել մեկ միլիոն բնակարան այն հողատարածքներում, որոնք անվճար պետք է հատկացվեն պետության կողմից:

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85