Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ՀՈՒՄՔԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ԳՆԱՃԻ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԱԳԱՑՈՒՄ
02/03/2011 16:26
Կիսվել

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ՀՈՒՄՔԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ԳՆԱՃԻ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԱԳԱՑՈՒՄ

ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահ Բեն Բերնանկեն Սենատի Բանկային Կոմիտեին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ նավթի և այլ հումքային ապրանքների գների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի միայն ժամանակավոր, բայց ոչ երկարաժամկետ արագացմանը:  Նշենք, որ ներկա դրությամբ, Լիբիայում տիրող անկայուն իրավիճակով պայմանավորված, նավթի գինը փետրվարի 18-ի համեմատությամբ աճել է շուրջ 14%-ով:

Bloomberg-ի փոխանցմամբ`  Բերնանկեն իր ելույթում մասնավորապես նշել. «Վերջին մի քանի տասնամյակներում նման գնաճի փորձը,  ներկայումս ձևավորված` աշխատուժի կայուն գնի հետ մեկտեղ, թույլ են տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ում հնարավոր է գնաճի ժամանակավոր ու կայուն արագացում»:

«Նավթի և այլ հումքային ապրանքների գների շարունակական աճը կարող է վտանգ կրել ինչպես տնտեսական աճի, այնպես էլ գնային կայունության համար,- հայտարարել է Բերնանկեն, – Մենք կշարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը ու պատրաստ ենք պատասխան միջոցներ ձեռնարկել` տնտեսության վերականգնման, գնային կայունության ապահովման համատեսքտում»:

Նշենք, որ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահի պտդմամբ՝ գնաճն ԱՄՆ-ում ցածր արժեք կկրի մինչև 2013 Սենատում իր ելույթի ժամանակ Բ.Բերնանկեն կրկին պնդել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը զածր արժեք կկրի բավականին երկար ժամանակ: Նա կանխատեսում է 2011 թվականին ամերիկյան տնտեսության աճի արագացումը` նշելով, որ կցանկանար «աշխատատեղերի ավելի երկարաժամկետ աճե տեսնել: թվականը:

ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարի խոսքերով` իրավիճակն ԱՄՆ աշխատանքային շուկայում դանդաղ է բարելավվում, իսկ գործազրկության համեմատաբար «նորմալ» մակարդակի հասնելը կարող է մի քանի տարի տևել:

Բեն Բերնանկեի այս պարզաբանումները թույլ են տալիս ենթադրել, որ ամերիկյան ԿԲ-ը շարունակելու է 600 մլրդ դոլարի պարտատոմսերի հետգնման ծրագիրը՝ գործազրկությունը նվազեցնելու նպատակով, որն արդեն երկու տարի է ինչ գերազանցում է 9% ցուցանիշը:

2008 թվականի դեկտեմբերից ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը  պահում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը տարեկան 0-0,25% մակարդակի վրա:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14