Աշխարհ

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԵՎ IATA-Ի «ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
03/03/2011 12:12
Կիսվել

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ ԵՎ IATA-Ի «ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ» ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA) վերանայել է իր կանխատեսումներն ընթացիկ տարում միջազգային խոշոր ավիափոխադրող ընկերությունների համախառն զուտ շահույթի վերաբերյալ և ներկայացրել առավել «վատատեսական» սպասումներ: Այսպես, IATA-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, 2011 թվականի արդյունքներով միջազգային խոշոր ավիաընկերությունները կապահովեն 8,6 մլրդ դոլար համախառն զուտ շահույթ: Հիշեցնենք, որ դեկտեմբերին վերլուծաբանները կանխատեսել էին այս ցուցանիշի առավել բարձր մակարդակ` 9,1 մլրդ դոլարի սահմաններում: Ինչպես պարզաբանում են IATA-ի ներկայացուցիչներն` առավել «վատատեսական» սպասումները պայմանավորված են Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի մի շարք երկրներում տիրող անկայուն իրավիճակով և այս համատեքստում նավթի գների աճով: 

Նշենք, որ IATA-ի կանխատեսումներով` 2011 թվականի արդյունքներով ուղևորափոխադրումների նկատմամբ պահանջարկը կաճի միայն 5,6%-ով, իսկ բեռնափոխադրումների ոլորտում աճը կկազմի 6,1%:

2010 թվականի արդյունքներով միջազգային խոշոր ավիաընկերություններն ապահովել էին 16 մլրդ դոլարի զուտ շահույթ: Այսպիսով, ըստ IATA-ի կանխատեսումների, 2011 թվականին այս ցուցանիշը կկրճատվի ավելի քան 45%-ով: 

IATA-ի կանխատեսումներով` այս տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,1%:

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85